Կդառնանք հերթական թուրքական վիլայեթը. Շարմազանով
 Կդառնանք հերթական թուրքական վիլայեթը.  Շարմազանով
14:12     05 08 2021    
Ամոթ ունեցեք ու թուրքի օրակարգը որպես հայանպաստ մի ներկայացրեք։

Կապիտուլյանտն ասում է՝ կոմունիկացիաների բացումը ոչ թե Ադրբեջանի,այլ մեր օրակարգն է։

Պանթուրքիզմի ճանապարհի բացումը մե՞ր օրակարգն է։

Նախիջևանի ու Ադրբեջանի կապի հաստատումը Հայաստանի տարածքով մե՞ր օրակարգն է։

Մեր օրակարգը չէ,դա ձեր՝ կապիտուլյանտների օրակարգն է,որը սպասարկելու է ոչ Հայաստանի շահերը։

Թուրքը Շուշայում նստած է ձեր օրակարգի պատճառով։

Իսկ մեր օրակարգը մեկը պետք է լինի՝ կապիտուլյանտների հեռացումն ու ազգային պետականության վերականգնումը։

Կհասնենք դրան ՝ ուրեմն հայկական պետականությունը դեռ հնարավորություն կունենա փրկվելու ,չէ՝ ուրեմն թուրքի հետ ջան-ջիգյար անելով կդառնանք հերթական «թուրքական վիլայեթը»։

Հ.Գ.Իսկ կարո՞ղ է Շուշայի ու Հադրութի հանձնումն էլ է իրականում ձեր օրակարգը եղել։

Էդուարդ Շարմազանով
Zinvor.info

Հեշթեգներ. Շարմազանով   Հայաստան  


Լրահոս