Սուլեյման Սոյլու. Ադրբեջանցի եղբայրների օգնությունը մեզ ուժ է տալիս
  Սուլեյման Սոյլու.  Ադրբեջանցի եղբայրների օգնությունը մեզ ուժ է տալիս
15:40     02 08 2021    
Մենք երախտագիտությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի եղբայրներին` Թուրքիայում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած աջակցության համար: Անկասկած, եղբայրները պետք է օգնեն միմյանց նման դժվար օրերին:

Այս մասին Zinvor.info-ին ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարը նշել է, որ ադրբեջանցի հրշեջները վճռականություն են ցուցաբերում, ինչպես Մուղլայում, այնպես էլ Անթալիայում ուժեղ հրդեհները մարելիս. «Մեր ադրբեջանցի եղբայրների աղոթքները, մեզ օգնության ուղարկված կենդանի ուժն ու սարքավորումները մեզ ուժ են տալիս»:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս