Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել է երկարաժամկետ խաղաղություն. Իլհամ Ալիև
  Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել է երկարաժամկետ խաղաղություն. Իլհամ Ալիև
20:35     11 03 2026    
Ձեռք բերված համաձայնությունները միայն թղթի վրա չեն մնացել. կողմերը ցուցաբերում են քաղաքական կամք։ Դրամասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք արդեն ապրում ենք երկարաժամկետ խաղաղության պայմաններում։ Վերջին յոթ ամսվա ընթացքում սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան։ Մենք վերացրել ենք մեր տարածքով այլ երկրներից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը»։

Նրա խոսքով՝ խաղաղությունը հաստատվել է ընդմիշտ։

«Երբեմն նման փաստաթղթերը կարող են որոշ ժամանակ մնալ թղթի վրա։ Մեր դեպքում՝ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին արյունալի ռազմական բախումից մինչև 2025 թվականի օգոստոսի խաղաղությունը. ես կարծում եմ, որ սա լավագույն ցուցանիշն է այն բանի, որ ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմն էլ ցուցաբերեն քաղաքական կամք և նվիրվածություն խաղաղությանը։ Խաղաղությունից լավ բան չկա։ Միայն պատերազմ տեսածներն են իսկապես հասկանում դրա արժեքը։ Հետևաբար, կարծում եմ, որ կարևոր է, որ մեր նման երկրները ճանաչեն միմյանց հետ խաղաղությունը»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ խաղաղության գործընթացը դրականորեն է ազդում տարածաշրջանի տարանցիկ ներուժի վրա։ «Մենք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության, քանի որ շատ երկրների հետ համագործակցությունն անհրաժեշտ է եվրոպական մայրցամաք մուտք գործելու համար. տարանցիկ և կապի հարցերը կարևոր են։ Հատկապես հիմա, երբ մենք նախնական խաղաղության համաձայնագիր կնքեցինք Հայաստանի հետ, նոր հնարավորություններ են ի հայտ եկել Միջին միջանցքի ընդլայնման համար, ինչը ամրապնդում է մեր լավատեսությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս