Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ այժմ վերածվում է գործնական արդյունքների. Ադրբեջանի նախագահ
 Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ այժմ վերածվում է գործնական արդյունքների.  Ադրբեջանի նախագահ
11:48     21 01 2026    
Երկու կողմերի ուժեղ քաղաքական կամքի և խաղաղության նկատմամբ հանձնառության դեպքում հաշտեցումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակահատվածում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ելույթ ունենալով «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային նիստում։

«Այն, ինչ ստորագրվել է (Վաշինգտոնում՝ խաղաղության համաձայնագրի կապակցությամբ - խմբ.), այժմ վերածվում է գործնական արդյունքների։ Մենք ոչ միայն խաղաղության մեջ ենք ապրել ընդամենը հինգ կամ վեց ամիս և վայելել այդ իրավիճակը, այլև ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը՝ որպես անկախ պետություններ, երբեք խաղաղության մեջ չեն ապրել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս