Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով. Ալիև
  Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով. Ալիև
10:27     21 01 2026    
Մենք հայկական կողմից Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու հարցում ենք ստացել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ելույթ ունենալով «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային նիստում։

«Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանի տարածքով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանի տարածքով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս