Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում
 Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում
16:12     30 07 2021    
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»:

Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա:

Իհարկե բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում:

Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Կառավարության  


Լրահոս