Մոսկվայում եռակողմ հանդիպում չի նախատեսվում․ պաշտոնական Բաքուն հերքում է
 Մոսկվայում եռակողմ հանդիպում չի նախատեսվում․  պաշտոնական Բաքուն հերքում է
11:12     29 07 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է չորեքշաբթի օրը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումների մասին տեղեկությունները:

«Մոսկվայում ոչ մի հանդիպում չի նախատեսվում», - «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Բաքու  


Լրահոս