Ի.Ալիևը Գաբալայում ընդունել է ԹՓԿ Ավագների խորհրդի նախագահին
  Ի.Ալիևը Գաբալայում ընդունել է ԹՓԿ Ավագների խորհրդի նախագահին
13:04     06 10 2025    
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում հիշեցվել են Բինալի Յըլդըրըմի հանդիպումները Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև նրա մեր երկիր կատարած այցեերը։

Հյուրը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ ԹՓԿ-ի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ Ավագների խորհուրդը կշարունակի ավանդ ներդնել՝ թուրքական պետությունների միջև համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել՝ ԹՓԿ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի նշանակությանը, վստահություն է հայտնվել, որ այս գագաթնաժողովը, ինչպես մեր երկրում կազմակերպված մյուս միջազգային միջոցառումները, կանցկացվի բարձր մակարդակով։

Կողմերը նշել են՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական կապերի և ռազմավարական դաշինքի ընդլայնումը բոլոր ոլորտներում։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԹՓԿ  


Լրահոս