«Դու կարող ես համատարած ձերբակալությունների գնալ»․ Աբրահամյան
|
|
Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
|
Հատկանշական է, որ ընդգծված ձևով ներկայացվում է արտախորհրդարանական ուժերի մասնակցության մասին, մասնավորապես հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը մասնակից ուժերը։
Կարծում եմ, որ բոլորի համար էլ արդեն պարզ է, թե նրանք ինչ առաքելություն են ունեցել ընտրական գործընթացներում և ինչ դեր են ունենալու քննիչ հանձնաժողովում։
Որն է՞ լինելու իշխանության գլխավոր նպատակը։
Եթե կարճ, ապա մի կողմից թիրախավորել անցանկալի գործիչներին, մասնավորապես բարձրաստիճան զինվորականներին, որոնք հանդես էին գալիս իշխանության դիրքորոշումից տարբերվող դիրքերից, իսկ ոմանք բավականին կոշտ։
Երկրորդ, փակել պատերազմի դաժան էջը և փորձել չեզոքացնել վերոնշյալ խնդրով իշխանության անփառունակ գործունեության, քաղաքականության թեման։
Առաջին խնդիրը, միգուցե, մասամբ հաջողվի, սակայն երկրորդով, դա չի հաջողվելու։
Դու կարող ես համատարած ձերբակալությունների/կալանավորումների գնաս՝ այդտեղ օգտագործելով բոլոր ներդրված «ականներիդ», սակայն պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու։
Հեշթեգներ.
Հայաստան
Իշխանություն