Երկրի ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողի մասին. Աբրահամյան
Երկրի ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողի մասին.  Աբրահամյան
13:48     27 07 2021    
Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատըիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։

Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։

Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։

Իրականում ինչպես մյուս համարգերում զրոյացման գործընթաց է»:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս