ՊՆ-ն ավելի է խորացնում եղած հանրային անվստահությունն իր գերատեսչության նկատմամբ
 ՊՆ-ն ավելի է խորացնում եղած հանրային անվստահությունն իր գերատեսչության նկատմամբ
12:11     26 07 2021    
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հրաձգային մարմնական վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկի (Ա. Աթասյան) վիճակը ծայրահեղ ծանր է։

Սա այն դեպքում, որ ՊՆ-ն նույն միջադեպի հետ կապված ավելի վաղ փոխանցել էր, որ 3 զինծառայողն էլ հրազենային թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փաստորեն պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի խորացնում եղած անվստահությունը։

ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով և զերծ մնալ կրավորական կեցվածք ընդունելու ներկայիս գործելաոճից։

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Հայաստան  


Լրահոս