Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում:
Նախարար Ջ. Բայրամովը նշել է, որ Իսրայելա-իրանական դիմակայության հետևանքով՝ Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի կտրուկ փոփոխությունը մտահոգության տեղիք է տալիս, և անընդունելի է՝ քաղաքացիական անձանց կյանքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը սպառնացող իրավիճակը:
Հայտարարվել է, որ Իրանի տարածքում քաղաքացիական և միջուկային ենթակառուցվածքներին հասցված վնասը, որի հետ ադրբեջանական կողմը սերտ էթնիկ և մշակութային կապեր ունի, ինչպես նաև բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա, հատուկ մտահոգության աղբյուր է հանդիսանում՝ քաղաքացիական բնակչությանը և շրջակա միջավայրին տարածաշրջանային մասշտաբով լուրջ սպառնալիքի տեսանկյունից։
Ընդգծվել է՝ իրավիճակի հետագա սրման հանգեցնող քայլերից զերծ մնալու կարևորությունը։
Ելույթում կոչ է արվել՝ կանխել հակամարտություններով և ճգնաժամերով շրջապատված տարածաշրջանում հերթական երկարատև զինված բախումը, անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերականգնել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հիմնված դիվանագիտական գործընթացը։