Զախարովան ասել է, որ քարտեզագրական նյութով կօգնեն Հայաստանին ու Ադրբեջանին
Զախարովան ասել է, որ քարտեզագրական նյութով կօգնեն Հայաստանին ու Ադրբեջանին
18:28     22 07 2021    
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելմիտացիայի հարցով աշխատանքների անհետաձգելի մեկնարկը կարող է կայուն դեէսկալացիա ապահովել, Ռուսաստանը պատրաստ է ջանքերն ամրացնել համապատասխան քարտեզագրական ինֆորմացիայով:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները տեղափոխել կառուցողական ուղի:

Այս պահին այս թեմայով շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս