ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք 2,6 մլրդ դոլարի տակ կոնկրետ ծրագրեր են նախագծած
|
|
ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք 2,6 մլրդ դոլարի տակ կոնկրետ ծրագրեր են նախագծած, որը Հայաստանին տալու համար որոշակի նախապայմաններ կան։ Ի վերջո, 2.6 մլրդ դոլարը օդից եկած գումար չէ, դրա տակ գծված պրոյեկտներ մեկ օրում չեն արվել։
|
Բայց այդ 2,6 միլիարդի մասին բարձրաձայնեցին, չգիտես ինչու, միայն Փաշինյանի ընտրվելուց հետո։
Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ իրականում ով է թաքնված այս գումարի հետևում, և կա արդյոք կապ հայտնի և ժամանակին մեծ աղմուկ հանած 5 մլրդ դոլարի հետ։
«Այս տարվա փետրվարից փորձում եմ հասկանալ, ո՞վ է գնել Հայաստան 750 մլն եվրո պետական պարտատոմսերը, մի պետության պարտատոմսեր, որը պատերազմ է պարտվել, տնտեսություն չունի, զրոյական ներդրումներ, կովիդի դեմ պայքարում տապալված, մի խոսքով բանկրոտ պետությունից 750 մլն եվրոյի պարտատոմս են գնում, ով է գնել, ո՞վ է այդ «գիժը», հարցերը շատ են»,- նշել է փորձագետն ու արձանագրել, որ դրանք գնվել են ամենապետքական պահին, ինչից գոյացած գումարով փակվեցին բյուջետային աշխատողների բերանները, Արցախի բնակչությանը սոցիալական հարցերը սկսեցին ինչ- որ ձևի լուծվել։
«Այսինքն՝ հնարավոր ճգնաժամի դեմն առան շատ ճիշտ պահին, ո՞վ է այս ամենի հետևում կանգնած։ Ուզում են Հայաստանի 3-րդ հանրապետություն պրոյեկտը լիկվիդացնեն», - նշել է Քոչարյանը։
Հեշթեգներ.
Տիգրան-Քոչարյան