Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան
  Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան
09:56     26 04 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին, Ադրբեջան կատարելիք այցը ներառված է Թուրքիայի առաջնորդի մայիս ամսվա աշխատանքային ծրագրում։

Բացի այդ, ապրիլի 29-ին Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու IV Միջկառավարական գագաթնաժողովին։ Մայիսի 3-ին նա կմասնակցի TEKNOFEST տեխնոլոգիական փառատոնին, որը կանցկացվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։ Հունիսին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։


Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս