Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն
 Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն
09:26     22 04 2025    
Ապրիլի 21-ին Բաքվում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլոց գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։

Պատասխանելով գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևի հարցերին՝ մեղադրյալ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ Խոջալուում տեղի ունեցածի մասին առաջին անգամ իմացել է 1992 թվականի փետրվարին «պաշտոնական տեղեկություններից». «Այն ժամանակ մենք չգիտեինք ողբերգության չափը։ Մենք գիտեինք, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Խանքենդի։ Նրանք ավելի ուշ հանձնվել են հակառակ կողմին»։ Նա ընդգծել է, որ դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը. «Սա անընդունելի է, սա պատերազմի արյունալի էջերից մեկն է»։

Ամբաստանյալը նաև հայտնել է, որ ինքնահռչակ վարչակարգը նույնիսկ «սահմանել է» «Խոջալուի ազատագրման համար» մեդալ։

Տուժողների ներկայացուցչի հարցին՝ «եթե, ինչպես պնդում է Հայաստանը, Խոջալուի ցեղասպանության ժամանակ մարդասիրական միջանցք է եղել խաղաղ բնակիչների ելքի համար, ապա ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել հեռանալ, ինչո՞ւ, ինչպես դատավարության ժամանակ նշեց Արկադի Ղուկասյանը, հարյուրավոր ադրբեջանցիներ տարվել են Խանքենդի», Դավիթ Բաբայանը չկարողացավ պատասխանել: Փոխարենը նա հայտարարել է. «Ինչպես կարելի է արդարացնել այն ամենը, ինչ կատարվել է երեխաների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Սա բարբարոսություն է»:

Պատասխանելով պետական մեղադրող Թարանա Մամեդովայի հարցերին՝ ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խոջալուի դեպքերը համարում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգությունը։ Նրա խոսքով, ինքնահռչակ ռեժիմում Խոջալուի օպերացիայի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. «Օրինակ, մի քանի գրքեր են գրվել Շուշայի օպերացիայի մասին, դրա համար էլ գիտենք, թե ով է դրան մասնակցել և ինչպես է եղել այդ ամենը: Իսկ Խոջալուի օպերացիայի վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Այն ժամանակ գլխավոր զինվորական ղեկավարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր: Հավանաբար Խոջալուում ռազմական գործողությունները իրականացվել են նրա կարգադրությամբ և համաձայնությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Խոջալու  


Լրահոս