ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է Ադրբեջանի ականային խնդրի մասին
 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է Ադրբեջանի ականային խնդրի մասին
10:18     08 03 2025    
Բրյուսել կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը բանակցություններ է վարել՝ ՆԱՏՕ-ի Զանգվածային ոչնչացման զենքերի վերահսկման վարչության տնօրեն Էիրինի Լեմոս-Մանիատիի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ում ադրբեջանական ներկայացուցչությունից։

Կողմերը քննարկել են՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականային աղտոտվածության խնդրին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ հումանիտար ականազերծման ոլորտում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս