Դավիթ Մանուկյանի խոստովանությունները. Ղարաբաղում Հայաստանից մոտ 10 հազար զինծառայող կար
  Դավիթ Մանուկյանի խոստովանությունները.  Ղարաբաղում Հայաստանից մոտ 10 հազար զինծառայող կար
12:11     07 03 2025    
Մարտի 6-ին շարունակեցվել է՝ Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլոց դեմ հարուցված քրեական գործերի դատավարությունը, որոնք մեղադրվում են՝ խաղաղության և մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ նախապատրաստելու և վարելու, ահաբեկչության, ցեղասպանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, ինչպես նաև ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, իշխանության բռնի բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում և այլնի մեջ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևից(պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց տիրապած լեզվով, ինչպես նաև փաստաբաններ։

Դատական նիստին մասնակցել են տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներ:.

Դատարանում ազատ ցուցմունք տված և Հայաստանի զինված ուժերում գեներալ-մայորի կոչումով ծառայած Դավիթ Մանուկյանը խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի Զինված ուժերի դեմ։ Նա հաստատել է, որ զինծառայող է եղել Հայաստանում և այդ երկրի բանակի կազմում կռվել է Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի դեմ՝ Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ։

Դավիթ Մանուկյանն ընդգծել է, որ ինքը չի մասնակցել անջատողական ռեժիմի «անվտանգության խորհրդի» նիստերին. «Ես նիստերին չեմ մասնակցել ո՛չ որպես անդամ, ո՛չ դիտորդի կարգավիճակով, և տեղյակ չեմ եղել այն մասին, որ դրանք անցկացվել են»։ Նա ասել է նաև, որ 2020-2023 թվականներին Ղարաբաղում եղել է մոտ 10 հազար զինծառայող։

Մեղադրյալ Գուրգեն Ստեփանյանն ասել է, որ 2005-2007 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Հադրութում, իսկ 2023 թվականին ուղարկվել է մարտական դիրք. «Սեպտեմբերի 19-ին Խանքենդիի դիրքից սկսեցինք փախչել, ճանապարհին հանդիպեցինք ձեր զինծառայողներին և հանձնվեցինք նրանց»։

Մեղադրյալ Դավիթ Ալլահվերդյանն ազատ ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ բոլոր հարցերին պատասխանել է նախաքննության ընթացքում։ «Իմ հանդեպ վերաբերմունքը մարդասիրական էր ու լավ, ինչի համար շնորհակալ եմ։ Հիմա ես նույնպես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- նշել է Ալլահվերդյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Դավիթ-Մանուկյան  


Լրահոս