Քննարկվել են ադրբեջանա-սերբական համագործակցության հեռանկարները
 Քննարկվել են ադրբեջանա-սերբական համագործակցության հեռանկարները
12:36     15 02 2025    
Փետրվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակներում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Ընդգծվել է բարձր և ամենաբարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև ղեկավարների միջև առկա բարեկամական հարաբերությունների կարևորությունը ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերության զարգացման գործում։

Նախարարները քննարկել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, մշակույթի, հումանիտար գործունեության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի խորացման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սերբիա  


Լրահոս