Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են ավիավթարը
 Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են ավիավթարը
11:36     28 12 2024    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում քննարկվել են՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

Նախարար Հաքան Ֆիդանը ևս մեկ անգամ թուրքական պետության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել՝ Բաքու-Գրոզնի չվերթի ժամանակ Ակտաու քաղաքի մոտ մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, հարգել վթարի հետևանքով զոհվածների հիշատակը և ապաքինում մաղթել վիրավորվածներին. Հաղորդվել է, որ Թուրքիան միշտ համերաշխ է եղբայրական Ադրբեջանի հետ և միշտ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել։

Ջեյհուն Բայրամովը, շնորհակալություն հայտնելով ցավակցության և շարունակական աջակցության ու համերաշխության համար, հայտնել է, որ ավիավթարի պատճառների հետաքննությունը գտնվում է երկրի ղեկավարության անմիջական հսկողության ներքո և այդ ուղղությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով, և տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս