Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև արդյունավետ գործընկերություն է հաստատվել՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի, անվտանգության ոլորտներում, իսկ էներգետիկ ոլորտում կապերը ռազմավարական բնույթ են կրում և կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և ԵՄ-ն կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիման վրա համագործակցության համակողմանի զարգացման համար։