ԿԽՄԿ ներկայացուցիչները 33 անգամ այցելել են Ադրբեջանում բանտարկյալներին
 ԿԽՄԿ ներկայացուցիչները 33 անգամ այցելել են Ադրբեջանում բանտարկյալներին
12:38     06 12 2024    
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները՝ այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 33 անգամ այցելել են Ադրբեջանի 11 կալանավայրերում պահվող բանտարկյալներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։

Այցելությունների նպատակն է՝ գնահատել կալանքի պայմանները, բանտարկյալների հետ վարվելու կանոնները, ինչպես նաև պայմաններ ստեղծել նրանց ընտանիքների հետ կապի համար։

Հաշվետու ժամանակահատվածում ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են նաև անհետ կորածների 1127 ընտանիքներ՝ նրանցից 53-ին տրամադրելով հոգեբանական աջակցություն:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս