Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքի մեթոդներից մեկը համաշխարհային հարավի խոշոր երկրների հաշվին դոնորների շրջանակն ընդլայնելու փորձն է եղել։ Փոխանակումը մեծապես կազատի նախկին գաղութատիրական տերություններին իրենց պարտավորություններից՝ կլիմայական առավել խոցելի պետությունների նկատմամբ՝ ի հաշիվ այն երկրների, որոնք իրենք են տուժել անցյալում գաղութատիրությունից: Սա հենց այն նեոգաղութատիրությունն է, որի մասին մենք խոսում ենք, որի հետ մենք համաձայն չենք և պայքարելու ենք»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ COP29-ի շրջանակներում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը մի շարք սադրիչ հայտարարություններ էր արել, մասնավորապես, առաջարկել էր ԵՄ-ի կլիմայի ֆինանսավորման ֆինանսական պատասխանատվությունը փոխանցել բանակցությունների մյուս մասնակիցների վրա։