Էրդողան. Ադրբեջանն ու Հայաստանը անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար
  Էրդողան.  Ադրբեջանն ու Հայաստանը անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար
10:05     29 10 2024    
Ադրբեջանն ու Հայաստանը անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, և Անկարան հետևելու է գործընթացին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` երկրի նախարարների կաբինետի նիստի արդյունքներով։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել տարածաշրջանային «3+3» հարթակի նախարարական հանդիպումը։

Էրդողանն ընդգծել է, որ ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ավարտից հետո` Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։

«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերն այս ուղղությամբ, և Անկարան կհետևի այդ գործընթացին։ Այժմ եզակի հնարավորություն կա կայուն խաղաղության համար: Մենք կշարունակենք աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ համակարգված»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս