Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձի տեքստում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին եմ փոխանցում իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։
Հավատում եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ Ադրբեջանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և մեր համագործակցությունը զարգացնելու համար։
Այս նշանակալից օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ ձեր գործերում, Ձեր ժողովրդին՝ մշտական բարեկեցություն ու բարգավաճում»։
Zinvor.info