BRICS-ը աջակցություն է հայտնել Ադրբեջանում COP29-ի հաջող անցկացմանը
 BRICS-ը աջակցություն է հայտնել Ադրբեջանում COP29-ի հաջող անցկացմանը
10:17     24 10 2024    
BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները բովանդակալից արդյունքներ են ակնկալում Բաքվում կայանալիք COP29 համաժողովից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Կազանի հռչակագրում, որն ընդունվել է հոկտեմբերի 23-ին մասնակից երկրների գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանում COP29 համաժողովի անցկացմանը և ակնկալում ենք զարգացող երկրների համար կլիմայի ֆինանսավորման բովանդակալից արդյունքները՝ որպես հիմնական գործիք՝ մեղմացման, հարմարվողականության, կորուստների և վնասների վերականգնման համար ազգային որոշված գործողությունների և նպատակների հասնելու համար»,- ասվում է հռչակագրում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. BRICS   COP29  


Լրահոս