Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի հետ։
Հռչակագրում հատուկ ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության, բարգավաճման և կայունության ամրապնդման գործում։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կոմունիկացիաների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները գնահատելու վերաբերյալ։
Նշվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։