Ալիևը նամակ է հղել «Rebuild Karabakh» ցուցահանդեսի մասնակիցներին
 Ալիևը նամակ է հղել «Rebuild Karabakh» ցուցահանդեսի մասնակիցներին
13:34     15 10 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում ընթացող «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» (Rebuild Karabah) 4-րդ ադրբեջանական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ «Ղարաբաղի վերականգնումը» առանձնահատուկ նշանակություն ունի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման տեսանկյունից, ընդգծել է, որ ցուցահանդեսին պետական և մասնավոր հատվածների համատեղ մասնակցությունը մեծ հեռանկարներ է բացում նոր նախագծերի իրականացման և բիզնեսի հնարավորությունների հետագա ընդլայնման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հնարավորություններ կբացահայտի փոխշահավետ համագործակցության հիման վրա Ղարաբաղի վերածննդի և կայուն զարգացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Rebuild-Karabakh  


Լրահոս