Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ «Ղարաբաղի վերականգնումը» առանձնահատուկ նշանակություն ունի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման տեսանկյունից, ընդգծել է, որ ցուցահանդեսին պետական և մասնավոր հատվածների համատեղ մասնակցությունը մեծ հեռանկարներ է բացում նոր նախագծերի իրականացման և բիզնեսի հնարավորությունների հետագա ընդլայնման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հնարավորություններ կբացահայտի փոխշահավետ համագործակցության հիման վրա Ղարաբաղի վերածննդի և կայուն զարգացման համար։