Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ճանապարհորդության մասնակիցներն այցելել են օկուպացիայից ազատագրված տարածքներ և դիմել միջազգային կազմակերպություններին` պահանջելով տեղեկություններ տրամադրել իրենց անհայտ կորած համարվող իրենց հարազատների և մերձավորների ճակատագրի մասին:
Ուղևորության ընթացքում անհայտ կորածների ընտանիքի անդամները հայտարարել են, որ ՄԱԿ-ը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և այլ միջազգային կազմակերպություններ բավարար քայլեր չեն ձեռնարկել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար, այդ տվյալները լրջորեն չեն պահանջվում Հայաստանից։
Նշվել է, որ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություն կատարած անձանցից ոչ մեկը Հայաստանում դեռ պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, նրանց հերոսացրել են։
Zinvor.info