Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Չալաբին խոսել է Շուշա քաղաքում անցկացվող «Շուշայի իսլամական ճարտարապետական ժառանգությունը» թեմայով գիտաժողովում:
«Ինձ համար հաճելի է գտնվել այստեղ՝ Շուշա քաղաքի պատմամշակութային հուշարձաններին նվիրված միջոցառմանը: Շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին և Շուշա քաղաքի պետական արգելոցի վարչությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար։
Հատկապես ուրախալի է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումը կդառնա ավանդական։ Մենք աջակցում ենք հուշարձանների վերականգնման և քաղաքային ենթակառուցվածքների վերակառուցմանն ուղղված Ադրբեջանի նախաձեռնություններին և ջանքերին։ Ցավոք, մենք վանդալիզմի ու ավերածությունների ականատես եղանք Շուշայում, Աղդամում և ընդհանրապես Ղարաբաղում»,- հայտարարել է Բիլալ Չալաբին։
Zinvor.info