Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիդ Նամազովը՝ պատասխանելով The Economist ամսագրում պետության դեմ ուղղված կեղծ մեղադրանքներին։
Նրա կարծիքով, նույնքան անհեթեթ է այն ենթադրությունը, թե նման լայնածավալ միջոցառման նախօրեին Ադրբեջանի ենթակառուցվածքների թարմացումը ինչ որ չափով համեմատելի է «պոտյոմկինյան գյուղի» հետ։ Բոլոր երկրները, որոնք ընդունել են COP գագաթնաժողովը, նույն կերպ են վարվել, ընդգծել է Նամազովը։
«COP29-ի անցկացումը Ադրբեջանում նախատեսված չէր և անսպասելի արդյունք էր Հայաստանի հետ աննախադեպ երկկողմ խաղաղ բանակցությունների, որը նախկինում հրապարակայնորեն հայտարարել էր, որ վետո է դնելու մեր հայտի վրա»,- հավելել է նա։
Zinvor.info