Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի հետ՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային պահանջների ֆոնին»։
«Սեպտեմբերի 25-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանի վրա Ադրբեջանի ճնշման և տարածքային հավակնությունների պայմաններում Ֆրանսիան ուս ուսի տված կանգնեց Հայաստանի կողքին», ինչը կողմնակալ հայամետ մոտեցման հերթական օրինակ է։
Անթույլատրելի է, որ Հայաստանին ռևանշիզմի նախապատրաստող և այս երկրին ակտիվորեն զինող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշում գործադրելու մեջ։ Հայաստանին որպես խաղաղասեր զոհ երկիր ներկայացնելը, որը շուրջ 30 տարի օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքները, իրենց հայրենիքից տեղահանել շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների, զանգվածային սպանություններ ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարել, անտեսել Հայաստանից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ցույց է տալիս, թե որքան անարդար է Ֆրանսիայի վարած քաղաքականությունը:
Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան, որի արտաքին քաղաքականությունը ձախողվել է աշխարհի շատ մասերում, դադարեցնի իր ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ: