Այխան Հաջիզադե. Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չկան
  Այխան Հաջիզադե.  Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չկան
12:27     12 09 2024    
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ը համաձայնեցված է Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա ասել է, որ խաղաղության պայմանագիրը մի ամբողջ փաստաթուղթ է. «Այդ պատճառով պետք է համաձայնեցնել բոլոր կետերը։ Բայց ընդհանուր առմամբ առաջընթաց կա»:

Ա.Հաջիզադեն նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը՝ Հայաստանի տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ. «Ուզում եմ նաև նշել, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան»։

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս