Էրդողանը շնորհավորել է Ալիևին Միլլի Մեջլիսի ընտրություններում ԵԱԿ-ի հաղթանակի կապակցությամբ
 Էրդողանը շնորհավորել է Ալիևին Միլլի Մեջլիսի ընտրություններում ԵԱԿ-ի հաղթանակի կապակցությամբ
09:00     03 09 2024    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում «Ենի Ազերբայջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը կարևորել է այն փաստը, որ այս խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվում Ադրբեջանի ողջ տարածքում։

Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և ժողովրդավարական միջավայրում և արտացոլել են ադրբեջանական ժողովրդի կամքը։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջխորհրդարանական կապերի կարևորությունը և խորհրդարանական պատվիրակությունների պարբերական փոխայցելությունները։

Ընդգծվել է, որ Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետևել են մեծ թվով դիտորդներ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջխորհրդարանական բարեկամության խմբից:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս