Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը հիշեցրել է, որ հունիսի 24-ին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հերթական տարբերակը, իսկ 70 օր անց պաշտոնական Երևանը ներկայացրել է պատասխան տարբերակը։
«Երբ մենք վերլուծեցինք հայկական կողմի առաջարկները, հասկացանք, որ վիճելի հարցերն ուղղակի դուրս են մնացել տեքստից։ Ըստ Հայաստանի՝ հարցը կարող է լուծվել այս կերպ: Նրանք չեն ցանկացել ուշադրություն դարձնել այդ կարևոր կետերին»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info