Բայրամովը Անկարայում հանդիպել է Ֆիդանի հետ
  Բայրամովը Անկարայում հանդիպել է Ֆիդանի հետ
17:28     27 08 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Անկարայում։

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում՝ Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։

Նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ֆիդան  


Լրահոս