Ադրբեջանի ԱԻՆ երկկենցաղ ինքնաթիռը շարունակում է մարել հրդեհները Թուրքիայում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ԱԻՆ երկկենցաղ ինքնաթիռը շարունակում է մարել հրդեհները Թուրքիայում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:51     26 08 2024    
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ավիացիոն ջոկատի Be-200ES երկկենցաղ ինքնաթիռը, որն ուղարկվել է Թուրքիա նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարության համաձայն՝ եղբայրական երկրին անտառային ուժեղ հրդեհների դեմ պայքարում օգնելու համար, շարունակում է մասնակցել՝ հրդեհների օջախները մարելու գործողություններին:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում ինքնաթիռը մասնակցել է՝ Աղհիսար-Թաշքույուջակ ուղղությամբ բռնկված հրդեհների մարմանը։

Ներկայումս հրդեհների վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս