Այս մասին, ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող Վլադանկա Անդրեևան՝ «29 կլիմայական երկխոսություններ. ճանապարհ դեպի COP29» միջոցառման շրջանակներում՝ COP29-ի արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններին նվիրված ԶԼՄ-ների համար սեմինարի ժամանակ իր ելույթում:
«ՄԱԿ-ի կողմից այն, ինչ մենք իսկապես կցանկանայինք անել, և ես հուսով եմ, որ կարող ենք անել, դա կազմակերպչական բոլոր առումներով աջակցելն է ընդունող երկրին և COP29-ի նախագահությանը», - ասել է նա:
Վլադանկա Անդրեևան նշել է, որ COP-ի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, և միջազգային հանրությունը պետք է օգնի Ադրբեջանին դրա կազմակերպման գործում. «Մենք ցանկանում ենք, որպեսզի СОР-29-ը հաջող անցնի»: