Տաշքենդում տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն
  Տաշքենդում տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն
17:41     23 08 2024    
Օգոստոսի 23-ին Տաշքենդում տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը ստորագրել են՝ «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը» և ընդունել՝ «Ադրբեջան-Ուզբեկստան Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստի որոշումը»։ Բացի այդ, երկու երկրների պաշտոնատար անձինք ստորագրել են՝ «Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը», «Ադրբեջանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև՝ Ուզբեկստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես աշխատող Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես աշխատող Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության և իրավունքների պաշտպանության մասին համաձայնագիրը», «Ադրբեջանի տնտեսության նախարարության և Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության միջև 2024-2025 թվականների առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման գործնական գործողությունների ծրագիրը (Ճանապարհային քարտեզ)», «Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը», փաստաթղթեր՝ Բաքվի և Տաշքենդի, Բեյլագանի և Շաքրիսաբզի, Գուբայի և Ջիզակի միջև միջտարածաշրջանային համագործակցության մասին, «Ադրբեջանի Պետական նավթային ընկերության և «Ուզբեկնեֆտեգազ» ԲԸ-ի միջև հիմնական պայմանների վերաբերյալ համաձայնագիրը», ինչպես նաև զբոսաշրջության, կրթության, արդարադատության, մշակույթի և սոցիալական ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր:

------------------

Օգոստոսի 23-ին Տաշքենդում տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մասնակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։