Իլհամ Ալիև. Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ ենք դարձել Ուզբեկստանի հետ
  Իլհամ Ալիև. Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ ենք դարձել Ուզբեկստանի հետ
15:56     23 08 2024    
Ադրբեջանն ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դաշնակիցներ են դարձել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո մամուլի հայտարարության ժամանակ։

«Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ ենք դարձել։ Սա իրականում, համաձայն եմ, պատմական պահ է։ Դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը միջազգային ամենաբարձր փաստաթուղթն է, որը կարող են ստորագրել երկու երկրներ։ Եվ այսօր Տաշքենդում մենք իրականում գրում ենք մեր հարաբերությունների նոր, նույնիսկ ոչ թե գլուխը, այլ գիրքը։ Այսօր երկու եղբայրական ժողովուրդները, երկու անկախ, հզոր, ինքնիշխան, արժանի պետությունները դարձել են պաշտոնական դաշնակիցներ։ Սա կարևորագույն արտաքին քաղաքական քայլ է, որը կորոշի մեր հարաբերությունները և, շատ առումներով, տարածաշրջանային քաղաքականությունը՝ հետագա բոլոր տարիների համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս