Ի.Ալիևը հրամանագիր է ստորագրել ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու մասին
 Ի.Ալիևը հրամանագիր է ստորագրել ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու մասին
17:39     21 08 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից 30-ը ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու և ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների պահեստ արձակելու մասին»։ Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 26-րդ կետով՝ համաձայն «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի 12.3-րդ և 40.1-րդ հոդվածների և Ադրբեջանի Հանրապետության Զինգած ուժերի անձնակազմի համալրման նպատակով.

Հրամայում եմ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2006 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1989-2005 թվականներին ծնված մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող կամ Ադրբեջանի Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:

2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ԱՀ օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսված՝ ծառայության ժամկետն անցած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները կարձակվեն պահեստ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս