Հայրենական պատերազմից հետո ականազերծման աշխատանքների վրա ծախսվել է 349 մլն դոլար
 Հայրենական պատերազմից հետո ականազերծման աշխատանքների վրա ծախսվել է 349 մլն դոլար
14:50     20 08 2024    
2020 թվականի նոյեմբերի 10-ից, երբ ընդունվեց Եռակողմ հայտարարությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը, օկուպացիայից ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 126663 ական և չպայթած զինամթերք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է «Ադրբեջանական արշավն ընդդեմ ականների» հասարակական միավորման ղեկավար Հաֆիզ Սաֆիխանովը։ «Դրանցից 32940-ը հակահետևակային ականներ են, 19956-ը՝ հակատանկային ականներ, չպայթած զինամթերքի թիվը՝ 73767 միավոր է»,- նշել է նա։

Հաֆիզ Սաֆիխանովը հայտնել է նաև, որ Հայրենական պատերազմից հետո և մինչ այժմ ականազերծման աշխատանքների վրա ծախսվել է 349 մլն դոլար։ Դրանից 16 մլն դոլարը միջազգային կազմակերպությունների ու երկրների կողմից հատկացվել է որպես Ադրբեջանին աջակցություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս