Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը։ Նա նշել է, որ ատլասը թողարկվել է Հայկական ճարտարապետական հիմնադրամի կողմից 2012 թվականին, իսկ ատլասում ներկայացված քարտեզները հիմնված են կեղծիքների վրա. Այդ քարտեզները տարածքային պահանջներ են հանդիսանում Ադրբեջանի նկատմամբ»։
«Ատլասի առաջին քարտեզը, իբր կազմված է հույն մտածող Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության հիման վրա, որը գրվել է 2-րդ դարում, և որտեղ իբր պահպանվում են «Մեծ Հայաստանի» հայկական տեղանունները։ Սակայն, գիտական հանրությանը վաղուց հայտնի է, որ Պտղոմեոսի «Աշխարհագրությունը» մինչ օրս չի պահպանվել, բնօրինակը կորել է դեռևս 4-րդ դարում, և միայն 1000 տարի անց հայտնաբերվել է դրա տարբերակներից մեկը: Այս տարբերակը երկու անգամ թարգմանվել է լատիներեն, իսկ թարգմանության արդյունքները հակասում են միմյանց»,- ասել է Մուգաբիլ Բայրամովը։