Իլհամ Ալիևը հիացրել է պակիստանցի լրագրողին
  Իլհամ Ալիևը հիացրել է պակիստանցի լրագրողին
10:28     10 08 2024    
Պակիստանյան Pakistan Daily թերթի խմբագիր Համզա Ազհար Սալամը սոցցանցի իր միկրոբլոգում կիսվել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին հրապարակմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, լրագրողը լուսանկար է հրապարակել պետության ղեկավարի հետ և նշել ինը ասպեկտ, որոնք տպավորել են նրան՝ Ադրբեջանի ղեկավարի հետ կապված։

Ներկայացնում ենք հրապարակումը.

«Ինը բաներ, որոնք ինձ տպավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին.

1. Նա տիրապետում է անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին;

2. Կարող է ավելի քան երեք ժամ պատասխանել բարդ հարցերին՝ առանց մեկ կում ջուր խմելու;

3. Անգիր գիտի բազմաթիվ նախագծերի ֆինանսական ցուցանիշները;

4. Տեղյակ է տարբեր երկրների ԶԼՄ էկոհամակարգերի մասին;

5. Նա ավելի հասանելի է լրագրողներին, քան արևմտյան առաջնորդներից շատերը;

6.Երբեմն հումոր է ավելացնում իր զրույցներին/պատասխաններին;

7. Կուսակցական ժողովներին նրա ճարտասանությունը խաղաղ է թվում, բայց որպես առաջնորդ նա պատրաստ է ամեն ինչի.

8. Գիտի հարգել իր դաշնակիցներին և զսպել թշնամիներին.

9. Նա շիտակ է, բուն էությունից դուրս չի շեղվումև հաճույք է ստանում աշխատել տաղանդավոր և աշխատասեր թիմի հետ, որը հասկանում է նրա էթիկայի բարձր չափանիշները»:

ARMENIA.AZ





Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս