Ադրբեջանի ցամաքային զորքերը շարունակում են կատարելագործել մարտական ​​հմտությունները
 Ադրբեջանի ցամաքային զորքերը շարունակում են կատարելագործել մարտական ​​հմտությունները
14:00     05 08 2024    
Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքերում շարունակվում են մարտավարական հատուկ զորավարժությունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժությունների ընթացքում զինծառայողները բարձր ճշգրտությամբ և ժամանակակից մարտական մեթոդների կիրառմամբ կատարել են՝ հրետանային և զենիթահրթիռային համակարգերից, ինչպես նաև զրահատեխնիկայի զենքերից պայմանական հակառակորդի հայտնաբերված թիրախները ոչնչացնելու առաջադրանքները:

Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են՝ ստորաբաժանումների մարտական համախմբվածությունն ապահովելու և զինծառայողների մարտական հմտությունները բարելավելու նպատակով, մասնակիցները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս