Նախագահի օգնական. Ադրբեջանը բազմիցս դարձել է ապատեղեկատվության զոհ
  Նախագահի օգնական.  Ադրբեջանը բազմիցս դարձել է ապատեղեկատվության զոհ
22:05     21 07 2024    
Ադրբեջանը բազմիցս դարձել է ապատեղեկատվության զոհ:

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին երկրորդ գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանը իրեն ներկայացրել է որպես «Ադրբեջանի զոհ»։

«44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը պայքարել է ապատեղեկատվության դեմ։ Նախագահ Իլհամ Ալիևի բազմաթիվ հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին հաջողության պատմություն են դարձել ապատեղեկատվության դեմ պայքարում»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս