Շուշայում կքննարկեն ապատեղեկատվության դեմ պայքարը
Շուշայում կքննարկեն ապատեղեկատվության դեմ պայքարը
11:21     20 07 2024    
Հուլիսի 20-22-ը տեղի կունենա Շուշայի II գլոբալ մեդիա ֆորումը «Սուտ տեղեկատվության բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» թեմայով։

Ըստ Zinvor.info-յի՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության արագ տարածումը կարելի է համարել զարգացման և գլոբալ կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Յուրաքանչյուր ոլորտի համար տեխնոլոգիաների ստեղծած բազմաթիվ հնարավորությունների հետ մեկտեղ տեղեկատվության ծավալի և ուղիների ավելացումը թելադրում է նոր մոտեցման, լծակների և մեխանիզմների անհրաժեշտություն՝ կապված ինչպես հուսալի տեղեկացման համակարգերի ձևավորման, այնպես էլ սպառողների կողմից վստահելի տեղեկատվության նույնականացման հետ:

Ֆորումի շրջանակներում կանցկացնի չորս պանելային նիստ՝ «Ազդեցության գնահատում. ապատեղեկատվության շրջանակի սահմանում», «Ապատեղեկատվության նկատմամբ ավելի դիմացկուն հասարակություն կառուցելու քաղաքականություն և նախաձեռնություններ», «Արհեստական ինտելեկտի ազդեցությունն իրականության, մամուլի և ապատեղեկատվության վրա. մեդիագրագիտության խրախուսում» և «Կլիմայական շարժում և մամուլ» թեմաներով:
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա  


Լրահոս