Ալիևն ու Օրբանը բարեկամական մթնոլորտում քննարկել են համագործակցությունը
 Ալիևն ու Օրբանը բարեկամական մթնոլորտում քննարկել են համագործակցությունը
15:03     18 07 2024    
Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում զրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում, որն անցել է բարեկամական մթնոլորտում, քննարկվել են՝ երկկողմ հարաբերությունների և մեր երկրների միջև համագործակցության հարցեր։ Գոհունակությամբ նշվել են Հունգարիայի վարչապետի այցը Շուշա՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակներում անցկացված հանդիպումները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Օրբան  


Լրահոս