Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան
  Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան
15:56     11 07 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 11-ին պետական այցով ժամանել է Պակիստան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ի նշան Ադրբեջանի նախագահի նկատմամբ հատուկ հարգանքի՝ պետության ղեկավարի ինքնաթիռը Պակիստանի օդային տարածքում դիմավորել են այդ երկրի Ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղեկցել մինչև վայրէջք։

Պակիստանի Ռազմաօդային ուժերի Նուր Խան բազայում, որտեղ ծածանվում էին երկու երկրների ազգային դրոշները, Իլհամ Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահի պատվին թնդանոթի համազարկային կրակ են բացվել: Իլհամ Ալիևին դիմավորել է Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պակիստան  


Լրահոս